ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի Հակոբյանին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։