Հայտարարություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի /նախագահի տեղակալի/ համալրման համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլի թեստերով/գրավոր ստուգման ենթափուլի արդյունքների վերաբերյալ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի /նախագահի տեղակալի/ համալրման նպատակով հայտարարված մրցույթի՝ 2025 թվականի մայիսի 27-ին անցկացված թեստավորման փուլի՝ թեստերով/գրավոր ստուգման ենթափուլի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ հղում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի հաջորդ՝ բանավոր ստուգման ենթափուլն անցկացվելու է 2025 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, հասցե՝ Վաղարշ Վաղարշան 13ա:
Խնդրում ենք թեստավորման փուլի՝ թեստերով/գրավոր ստուգման ենթափուլը հաղթահարած թեկնածուին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026, 011 900 027
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։