Տեղեկատվություն՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի 1-ին փուլի վերաբերյալ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի մարտի 26-ին հայտարարված մրցույթի 2025 թվականի մայիսի 13-ին և 14-ին անցկացված հարցազրույցի 1-ին փուլին մասնակցած 21 թեկնածուներից 11-ը հաղթահարել են հարցազրույցի 1-ին փուլի համար սահմանված անցողիկ շեմը՝ 35 միավորը, 9-ը չեն հաղթահարել այդ շեմը, իսկ 1-ը չի ներկայացել հարցազրույցի 1-ին փուլին:
Հարցազրույցի բոլոր մասնակիցներն արդյունքների մասին տեղեկացվել են իրենց էլեկտրոնային փոստերի միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026 :
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։